2021 թվականի օգոստոսի 31-ը Աֆղանստանում նշում են որպես ԱՄՆ-ի նկատմամբ հաղթանակի օր։ 20-ամյա պատերազմից հետո վերջին ամերիկյան զինվորը լքեց Քաբուլի օդանավակայանը։
Նա 82-րդ օդադեսանտային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Քրիստոֆեր Դոնահյուն էր։
Աֆղանստանից ԱՄՆ բանակի փախուստը, որը «տարհանում» անվանեցին, անցկացվեց ուղիղ 1 ամսում։ ՆԱՏՕ-ի զորքերի հետ միասին երկիրը փորձում էին լքել Արևմուտքի համար աշխատող հազարավոր աֆղանցիներ։
Մարդիկ, որոնց չէր հաջողվել օդանավ բարձրանալ, փորձում էին թռչել ցանկացած եղանակով։ C-17 ռազմական ինքնաթիռից աֆղանցիների ընկնելու սարսափելի կադրերը տեսավ ամբողջ աշխարհը։
Ամերիկացիների և նրանց դաշնակիցների՝ երկրում գտնվելու արդյունքը դարձան հազարավոր զոհերը խաղաղ աֆղանցիների շրջանում։
Քաբուլի բնակիչներն ԱՄՆ-ի նկատմամբ հաղթանակը նշեցին օդանավակայանում գիշերային հրավառությամբ։