«Մանդատ չունես՝ հայրենիք հանձնես». կանայք կառավարության շենքի մոտ ակցիա են անցկացնում

Կանայք կառավարության շենքի մոտից շարժվեցին դեպի ԿԸՀ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները կառավարության շենքի մոտ լուռ ակցիա են իրականացնում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից «չհանձնել հայրենիքը, չպառակտել ազգը»:
Ակցիա՝ կառավարության շենքի մոտ
Նախաձեռնության խորագիրն է «Մանդատ չունես»: Կանայք ձեռքերում պահում են «Մանդատ չունես՝ պատմական հիշողությունը ջնջես», «Մանդատ չունես՝ ազգ պառակտես», «Մանդատ չունես՝ հայրենիք հանձնես», «Մանդատ չունես՝ Արցախ հանձնես» գրառմամբ պաստառներ:
Ակցիայի մասնակիցներից մեկը՝ Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ համաձայն իրենց նախաձեռնության անվանման, առաջին հերթին «Բաբոն տեր ա դեդոյին»:
Սոնա Հովհաննիսյան
«Բաբոն կանգնած է դեդոյի մեջքին, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր տղամարդիկ այսօր գոտեպնդվեն: Բաբոն նաև տեր է հանրային կոսոլիդացմանը, իրազեկմանը, Արցախը հայկական պահելուն: Մենք ամեն պահի կապի մեջ ենք Արցախում ապրող մեր հարազատների, հայրենակիցների հետ: Այնտեղ վիճակն իրոք ահավոր է»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հովհաննիսյանը:
Կանայք կոչով դիմում էին Մելիք Ադամյան փողոցի կողմից կառավարության շենք մտնող նախարարներին` «Մանդատ չունես՝ Արցախ հանձնես», «Մանդատ չունես՝ պատմական հիշողությունը ջնջես», «Երկիր հանձնելու մանդատ չունես»։ Նշենք, որ ակցիայի ընթացքում կառավարություն են մուտք գործել արդարադատության, ԿԳՄՍ, տարածքային և ենթակառուցվածքների նախարարները։
Կանայք կառավարության շենքի մոտից շարժվեցին դեպի ԿԸՀ։
1 / 3

Ակցիա՝ կառավարության շենքի մոտ

2 / 3

Ակցիա՝ կառավարության շենքի մոտ

3 / 3

Ակցիա՝ կառավարության շենքի մոտ