ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել` հերքելով ադրբեջանական կողմի տարածած լուրը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 31-ին` 19։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Նշենք` Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշել է, իբր հայկական ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքի դիրքերից։
Հավելենք, որ Ադրբեջանը նմանատիպ ապատեղեկատվություն էր տարածել նաև երեկ` օգոստոսի 30–ին։