Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի հրդեհի զոհերի թիվը գերազանցել է 60-ը

Հրդեհի պատճառները դեռ չեն նշվում։
Sputnik
Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքի բազմահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչ Ռոբերտ Մուլաուզին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհվել է 20 մարդ, հետո ՝ 56 -ը, տուժել է 43-ը: