Լաչինի միջանցքի իրավիճակը ՀՀ–ի կողմից ԼՂ–ն Ադրբեջանի մաս ճանաչելու արդյունքն է. Զախարովա

ՌԴ խաղաղապահների խնդիրը, Զախարովայի խոսքով, ստեղծված նոր պայմաններում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման գործում աջակցություն ցուցաբերելն է, այդ թվում ՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության համատեքստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանցի սահմանապահների կողմից հայ ուսանողների առևանգման պատասխանատվությունը ռուսական խաղաղապահ զորախմբի վրա գցելը տեղին չէ, սխալ է և անհիմն, քանի որ Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո նոր իրավիճակ է ստեղծվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Օգոստոսի 28–ին Արցախից ՀՀ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել է 22-ամյա Ալեն Սարգսյանին։ Ավելի ուշհայտնի դարձավ, որ ևս 2 երիտասարդներ` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ 3 երիտասարդները գալիս էին Հայաստանում սովորելու։

Ադրբեջանական կողմն էլ տեղեկատվություն տարածեց, թե 3 երիտասարդներ «ձերբակալվել են նախկինում Ադրբեջանի դրոշը անարգելու համար»։ Նրանցմեղադրանք էր առաջադրվել2 հոդվածով։

Ավելի ուշ հայտնեցին, որ Լաչինի միջանցքից առևանգված արցախցի 3 երիտասարդների նկատմամբքրեական հետապնդումը դադարեցվել է։

«Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու արդյունքն է»,- ասել է նա։
Նրա խոսքով` դա արձանագրվել է 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին ԵՄ հովանու ներքո երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի ավարտին։ Այս մասին հստակ ասված է ՌԴ ԱԳՆ–ի հուլիսի 15-ի հայտարարության մեջ՝ կապված ԼՂ–իշուրջ ստեղծված իրավիճակի հետ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով` ՌԴ խաղաղապահների խնդիրը ստեղծված նոր պայմաններում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման գործում աջակցություն ցուցաբերելն է, այդ թվում ՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության համատեքստում։
Հիշեցնենք` 2023–ի մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։