Օգոստոսի 29-ին Ամուրի Կոմսոմոլսկում ներմուծման փոխարինման շրջանակում ստեղծված SJ-100 ինքնաթիռի թռիչքը ցույց է տալիս օդային արդյունաբերության վերածնունդը, որն ունի արտադրության աճի հիմնական պայմանները, մոդելային շարքի ընդլայնման և ապագայում՝ քաղաքացիական ինքնաթիռների ոլորտում Ռուսաստանի Դաշնության համաշխարհային առաջնորդության հնարավորությունը:
«Ռոստեխն» օգոստոսի 29-ին հայտնել Ամուրի Կոմսոմոլսկում ներկրման փոխարինման շրջանակում ստեղծված «Սուպերջեթի» առաջին 53-րոպեանոց թռիչքի մասին։
Ներմուծված բաղադրիչների մասնաբաժինը «Սուպերջեթում» նախկինում էլ հասնում 70%-ի, սակայն նոր ռուսական SSJ-100-ը կառուցվածքային առումով բոլորովին այլ է: Ռուս մշակողներին և արտադրողներին հաջողվել է իրականացնել և ինքնաթիռի վրա տեղադրել սեփական նախագծային լուծումներն ու տեխնոլոգիաները։
Նոր սերնդի ռուսական թվային «Սուպերջեթը» տեխնոլոգիական առաջընթաց է դեպի ապագա։ ՊԴ-8 շարժիչը հաջողությամբ անցել է ստենդային փորձարկումները և ավարտում է թռիչքային փորձարկումները որպես Իլ-76 թռչող լաբորատորիայի մաս:
ՊԴ-8 տուրբոռեակտիվ շարժիչները, որոնք նախատեսված են նոր SSJ-100, Բե-200, Իլ-112Վ ինքնաթիռների և ծանր Մի-26 ուղղաթիռի համար, նախատեսվում է հավաստագրել և սերիական արտադրության մեջ դնել մինչև 2023 թվականի վերջը։
Պատժամիջոցներին հակառակ
Նոր սերնդի SJ-100 կարճ հեռավորության ռեակտիվ ինքնաթիռը ներդաշնակորեն համատեղում է թռիչքի հեռավորությունը մինչև 4320 կմ, տարողունակությունը՝ մինչև 103 ուղևոր (առավելագույն առևտրային բեռը՝ 10860 կգ) և հարմարավետությունը:
Ռուսաստանում կառուցվել է մոտ երկու հարյուր SJ-100, այս մեքենան շահագործվում է ինը ավիաընկերությունների կողմից: Աճում է դրա արտասահմանյան պահանջարկը։
Ռուսական «Սուխոյ» ընկերությունը «Սուպերջեթը» մշակել էր իտալական Alenia Aeronautica ընկերության հետ ռազմավարական համագործակցությամբ և ֆրանսիական Snecma ընկերության, ամերիկյան Boeing կորպորացիայի հետ համագործակցությամբ:
Սակայն 2022 թվականի գարնանը Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի դեմ կիրառված սահմանափակումները էապես փոխել են առանձին նախագծերի ծրագրերը և ընդհանուր առմամբ ավիացիոն արդյունաբերության ռազմավարությունը։ Ռուսները ստիպված էին ներմուծման փոխարինում գտնել և նոր, ամբողջովին ռուսաստանյան SSJ-New-ի սերտիֆիկացում անել։
Ռուսաստանի Դաշնության օդային տրանսպորտի արդյունաբերության զարգացման համապարփակ ծրագիրը մինչև 2030 թվականը նախատեսում է ավելի քան հազար ինքնաթիռների մատակարարում: Ռուսական ինքնաթիռների և ուղղաթիռների սերիական արտադրության համար նախատեսվում է գրեթե հինգ հազար շարժիչ արտադրել։
Օդային արդյունաբերության գիտական և արտադրական ներուժը թույլ է տալիս Ռուսաստանին համաշխարհային առաջնորդ դառնալ ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական ինքնաթիռաշինության մեջ:
Այսօր Boeing-ի և Airbus-ի մրցակիցներից ոչ ոք ի վիճակի չէ արտադրել իր շարժիչները, ինչը կախվածություն է ստեղծում ամերիկյան և եվրոպական մատակարարումներից: ՊԴ-8-ի սերիական արտադրության մեկնարկով Ռուսաստանը իր սեփական տեխնոլոգիական բազայում աշխարհին այլընտրանք կտա Արևմուտքից անկախանալու համար: Եվ սա ևս մեկ համոզիչ քայլ է դեպի հավասար և անբաժանելի անվտանգության բազմաբևեռ աշխարհ։
Բաժանորդագրվեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի ալիքին Telegram-ում https://t.me/AKhrolenko