ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

ՀՀ ՊՆ
Օգոստոսի 27-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն էին հրաձգային զենքից կրակ բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն օգոստոսի 30-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ օգոստոսի 27-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն էին հրաձգային զենքից կրակ բացել Գեղարքունիքի մարզի Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։