Երևանի մետրոպոլիտենի ղեկավարը ՌԴ–ում տրանսպորտային գագաթնաժողովի է մասնակցել

«Միջազգային տրանսպորտային գագաթնաժողով 2023»
Գագաթնաժողովի ընթացքում Բաբկեն Սեդրակյանը ներկայացրել է Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները, թվային ցուցանիշներն ու ապագայի ծրագրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ մասնակցել է «Միջազգային տրանսպորտային գագաթնաժողով 2023»-ին։ Տեղեկությունը հայտնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Սեդրակյանին հրավիրել է Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Մաքսիմ Լիկսուտովը։
«Գագաթնաժողովը նվիրված էր աշխարհի խոշորագույն երկրներում տրանսպորտի և թվային տեխնոլոգիաների զարգացմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Գագաթնաժողովի ընթացքում Եվրոպայի, Հարավարևելյան Ասիայի, Հարավային և Կենտրոնական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարբեր երկրների քաղաքների քաղաքապետերը, նախարարները, տրանսպորտի և տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները ներկայացրել են տրանսպորտի ոլորտում լավագույն համաշխարհային փորձը։
Աշխատանքները շարունակվել են պանելային և կլոր սեղան-քննարկումներով, որտեղ Սեդրակյանը ներկայացրել է Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները, թվային ցուցանիշներն ու ծրագրերը։
Մասնակից 60 երկրների ներկայացուցիչները շրջայց են կատարել Մոսկվայի մետրոպոլիտենի կայարանային համալիրներում և հավաքակայաններում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, վագոնային պարկին, ինչպես նաև 1935 թվականին արտադրված և մինչ այժմ շահագործվող շարժակազմերի աշխատանքներին։
Բաբկեն Սեդրակյանը