Բրյանսկի երկնքում ուկրաինական ԱԹՍ է խոցվել. մարզպետ

Մարզպետը նշել է, որ մասամբ վնասվել են վարչական շենքի տանիքն ու ապակիները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Բրյանսկի երկնքում ՀՕՊ–ը ուկրաինական անօդաչու է խոցել։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։
«ՌԴ ՊՆ ՀՕՊ ուժերով ուկրաինական ահաբեկիչների գրոհ է կանխվել։ Բրյանսկի Սովետսկի շրջանի երկնքում անօդաչու թռչող սարք է խոցվել։ Տուժածներ չկան։ Անօդաչուի ընկնելու հետևանքով մասամբ վնասվել են վարչական շենքի տանիքն ու ապակիները։ Հրդեհ է սկսվել», Telegram–ի իր ալիքում նշել է Բոգոմազը։
Մարզպետը հավելել է, որ դեպքի վայրում օպերատիվ և արտակարգ իրավիճակների ծառայություններ են աշխատում։
Բրյանսկի շրջանում կանխել են ուկրաինացի դիվերսանտների հարձակումը. նահանգապետ
Հիշեցնենք, որ նախօրեին Բրյանսկի մարզի Կլիմովո գյուղի գնդակոծման հետևանքով խաղաղ բնակիչներիկ շրջանում եղել են տուժածներ ու զոհեր։