Բրյանսկի երկնքում ուկրաինական 2 ինքնաթիռատիպի անօդաչու թռչող սարքեր են խոցվել. նահանգապետ

Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը. Արխիվային լուսանկար
Տուժածներ և ավերածություններ չկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է, որ երկու ուկրաինական ինքնաթիռատիպի անօդաչու թռչող սարքեր են խոցվել Բրյանսկի շրջանի երկնքում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ Տեղեկացվում է, որ տուժածներ և զոհեր չկան։
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը կանխել են ուկրաինացի ահաբեկիչների հարձակումը: Բրյանսկի շրջանի երկնքում երկու ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքեր են խոցվել: Զոհեր և ավերածություններ չկան: Օպերատիվ և արտակարգ ծառայությունները աշխատում են տեղում»,- գրել է նա իր Տելեգրամ-ալիքում։
Նշենք, որ այսօչ առավոտյան Ալեքսանդր Բոգոմազը հայտնել էր, որ Բրյանսկի երկնքում ՀՕՊ–ը ուկրաինական անօդաչու է խոցել։ Սա օրվա մեջ արդեն 2–րդ նմանատիպ դեպքն է։