Ձերբակալվածը խոստովանել է, որ Ուկրաինայի ներկայացուցչի հանձնարարությամբ պայթուցիկ սարքերի բաղադրիչներ է տեղակայել Կալուգայի մարզում գտնվող թաքստոցներում, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել էր Կալուգայում «Ազովի» (Ռուսաստանում արգելված է որպես ահաբեկչական կազմակերպություն) կողմնակցի ձերբակալության մասին, որն ահաբեկչություն էր նախապատրաստում «կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտում», և ծրագրում էր այնուհետև մեկնել Ուկրաինա:
Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվածը ցանկանում էր Ուկրաինա մեկնել «Ազովի» կազմում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Նրա պատրաստած թաքստոցում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ և բաղկացուցիչ մասեր: Քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության, ահաբեկչության նախապատրաստման, ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու և ահաբեկչության նպատակով ուսուցում անցնելու առթիվ:
«Ես առաջադրանք եմ ստացել բաղադրիչներ հավաքել Ռուսաստանի Դաշնության տարածքում օգտագործման համար պայթուցիկ սարք ստեղծելու նպատակով և այդ բաղադրիչները տեղակայել Կալուգայի շրջանի տարածքում գտնվող թաքստոցներում»,-ԱԴԾ-ի հրապարակած տեսանյութում ասում է ձերբակալվածը։
Նա խոստովանել է, որ հատուկ ռազմական գործողության մեկնարկից որոշ ժամանակ անց սկսել է օգնել «Ուկրաինայի տարածքում գտնվող մի կազմակերպության» և ֆինանսական միջոցներ է փոխանցել նրան: Ձերբակալվածը իր տվյալներն է թողել, ինչից հետո նրա հետ կապ է հաստատել Տարաս անունով մի մարդ։
Իրեն հանձնարարված առաջադրանքը կատարելուց հետո նա տոմսեր է ձեռք բերել ՌԴ-ից հեռանալու համար։ Երկրից դուրս գալիս նրան ձերբակալել են ԱԴԾ աշխատակիցները։