ՀՀ–ում հոկտեմբերի 1-ից հաշվարկային փաստաթղթերը դուրս կգրվեն միայն նոր համակարգով. ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ համակարգ հնարավոր է մուտք գործել ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի (file-online.taxservice.am) միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. 2023 թ․հոկտեմբերի 1-ից հաշվարկային փաստաթղթերը հնարավոր կլինի դուրս գրել միայն նոր՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
ՊԵԿ–ից հայտնում են, որ համակարգ հնարավոր է մուտք գործել ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի (file-online.taxservice.am) միջոցով։
Կոմիտեից զգուշացնում են, որ նախկին՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» (e-invoicing) համակարգի միջոցով այլևս հնարավոր չի լինելու դուրս գրել նոր հաշվարկային փաստաթղթեր, սակայն հնարավոր է լինելու նախկինում դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը ճշգրտել, չեղարկել, անվավեր ճանաչել, ստորագրել կամ ջնջել միայն այդ համակարգով։