ՖԻՖԱ-ն մտադիր է որակազրկել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին համբույրի պատճառով

Լուիս Ռուբիալես
Նման իրավիճակում 15 տարով որակազրկումը նախատեսված առավելագույն ժամկետն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) մտադիր է 15 տարով որակազրկել Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահ Լուիս Ռուբիալեսին Իսպանիայի կանանց հավաքականի ավագ Ջենիֆեր Հերմոսոյի հետ սկանդալային համբույրի պատճառով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Հստակեցվում է, որ նման իրավիճակում 15 տարով որակազրկումը նախատեսված առավելագույն ժամկետն է։
Օգոստոսի 20-ին Ավստրալիայում և Նոր Զելանդիայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում Իսպանիայի հավաքականը հաղթեց Անգլիային (1:0): Իսպանացի ֆուտբոլիստները պատմության մեջ առաջին անգամ դարձել են մրցաշարի հաղթող։
Ջենիֆեր Հերմոսո
Մրցանակաբաշխության ժամանակ Ռուբիալեսը, ուրախանալով ազգային հավաքականի հաղթանակով, գրկել ու համբուրել է ֆուտբոլիստ Հերմոսոյի շուրթերը։ Բազմաթիվ լրագրողներ ու երկրպագուներ քննադատել են Ռուբիալեսին՝ նրա պահվածքն անվանելով չափից դուրս։
RFEF-ի ղեկավարը ներողություն է խնդրել իր պահվածքի համար, սակայն հայտարարել է, որ հրաժարական չի տա և պատրաստ է պաշտպանվել դատարանում։
Օգոստոսի 26-ին ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն Ռուբիալեսին ժամանակավոր հեռացրել է ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությունից։