Դուրս մի եկեք. Թբիլիսիի քաղաքապետարանը տեղատարափ անձրևների պատճառով դիմել է բնակիչներին

Հեղեղվել են փողոցներն ու գետնանցումները, անգամ մետրոյի կայարաններ է լցվել ջուրը, արմատախիլ են եղել ծառեր, վնասվել են էլեկտրահաղորդման գծեր։
Sputnik
Թբիլիսիում տեղատարափ անձրևները չեն դադարում, և իրավիճակն առանձին շրջաններում գնալով վատթարանում է։ Որոշ տեղերում անգամ մեքենաները կիսով չափ ջրի տակ են հայտնվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Թբիլիսիում անձրևը գալիս է արդեն ավելի քան մեկ ժամ և ուղեկցվում է ուժգին քամիով: Հեղեղվել են փողոցներն ու գետնանցումները, անգամ մետրոյի կայարաններ է լցվել ջուրը, արմատախիլ են եղել ծառերը, վնասվել են էլեկտրահաղորդման գծերը։
Թբիլիսիի քաղաքապետարանը կոչ է արել մայրաքաղաքի բնակիչներին դուրս չգալ փողոց հորդառատ անձրևի անկանխատեսելի հետևանքների պատճառով:
Քաղաքային իշխանություններն ու արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունն աշխատում են օպերատիվ ռեժիմով:
Քաղաքի բնակիչների համար գործում է թեժ գիծ: