Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը. հանդիպում ՀՀ ՊՆ–ում

Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի պաշտպանական քաղաքականությանը, զինված ուժերի բարեփոխմանը և մի շարք այլ ոլորտների առնչվող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը Հայաստան է ժամանել, հանդիպել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության անդամների հանդիմումը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հետ
Պատվիրակությունը գլխավորում է քոլեջի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինկհ Դահիյան: Կազմում ընդգրկված են Հնդկաստանի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Նիգերիայի, Մոնղոլիայի և Շրի Լանկայի բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական ներկայացուցիչներ:
Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության անդամները ՀՀ ՊՆ–ում
«Պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ, ինչպես նաև այցելել ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի պաշտպանական քաղաքականությանը, զինված ուժերի բարեփոխմանը, ռազմական կրթությանը և ռազմական գիտությանն առնչվող հարցերի շրջանակ»,– ասված է հաղորդագրությունում:
1 / 3

Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության անդամները ՀՀ ՊՆ–ում

2 / 3

Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության անդամները ՀՀ ՊՆ–ում

3 / 3

Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության անդամները ՀՀ ՊՆ–ում

Այցի ընթացքում նախատեսվում է նաև պատվիրակության հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարի հետ: