Գիշերը կրակել են Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ

Նախագայի նստավայրը Ստեփանակերտում
Բերման են ենթարկվել անսթափ վիճակում գտնվող 2 քաղաքացի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Երեկ գիշեր զինված հարձակում է տեղի ունեցել Արցախի Հանրապետության նախագահի նստավայրի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանության ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության օպերատիվ խումբ Մարտունի փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել անսթափ վիճակում գտնվող 2 քաղաքացու։
Նրանք Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ 40–ամյա Տ.Հ.-ն և 42-ամյա Ա. Ա.-ն են։
«Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ և ոգելից խմիչքների ազդեցությամբ, վերջիններս ներկայացել են նախագահի նստավայր և կրակոցներ արձակել շենքի և տարածքում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ»,– ասվում է հաղորդագրությունում:
Նախապատրաստված նյութերը ուղարկվել է քննչական կոմիտե։ Փաստի կապակցությամբ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ։