«Ֆրանկլին» փոթորիկը, որը 2 մարդու կյանք է խլել, ուժեղացել է` հասնելով չորրորդ մակարդակի

«Ֆրանկլինը» 2023 թվականի ատլանտյան փոթորիկների սեզոնի առաջին խոշոր փոթորիկն է։ Այն դեպի հյուսիս է շարժվում 9 մղոն/ժ (14 կմ/ժ) արագությամբ:
Sputnik
Ատլանտյան օվկիանոսում «Ֆրանկլին» փոթորիկն ուժգնացել է մինչև չորրորդ մակարդակ՝ գոյություն ունեցող 5-ից։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը (NHC:
Փոթորիկը Մեքքայում ավերածություններ է արել. տեսանյութ
Ավելի վաղ National պարբերականը հայտնել էր, որ «Ֆրանկլին» Ատլանտյան փոթորիկը, որն անցել է Դոմինիկյան Հանրապետության տարածքով օգոստոսի 23–ին և 24–ին, երկու մարդու կյանք է խլել և լուրջ վնաս է հասցրել բանանի պլանտացիաներին, հազարավոր տներ հեղեղվել են:

«Ֆրանկլինը» 2023 թվականի ատլանտյան փոթորիկների սեզոնի առաջին խոշոր փոթորիկն է դարձել, այն դեպի հյուսիս է շարժվում 9 մղոն/ժ (14 կմ/ժ) արագությամբ։ Քամու առավելագույն արագությունը հասել է 145 մղոն/ժամի (233 կմ/ժ)։

Արևադարձային փոթորկին անվանում են տալիս, երբ դրան ուղեկցող քամու արագությունը հասնում է 62 կմ/ժամի: Այն մրրիկ է դառնում, երբ քամու արագությունը գերազանցում է 119 կմ/ժամը: Եթե քամու արագությունը գերազանցի 150 կմ/ժամը, ապա փոթորկի կատեգորիան կբարձրացվի երկրորդի, 180-ի դեպքում՝ երրորդի, 210-ի դեպքում՝ չորրորդի:
Նիդեռլանդներում մոլեգնում է «Պոլի» հզոր փոթորիկը. տեսանյութ
Հինգերորդ՝ ամենավտանգավոր մակարդակը տրվում է ժամում ավելի քան 250 կիլոմետր քամու արագությամբ փոթորիկներին։