Վեդիի ջրանցքն ընկած մեքենայի վարորդը 15 տարեկան էր. մանրամասներ ողբերգական դեպքից

Վեդիի ջրանցքն ընկած մեքենայի վարորդը 15 տարեկան էր
Այսօր Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարը երեք երեխայի կյանք է խլել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Այսօր Արարատի մարզի Վեդի քաղաքի ջրանցքն ընկած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը տեղում մահացել է 13–ամյա երկու ուղևորների հետ, եղել է անչափահաս։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հայտնել էինք, որ այսօր, ժամը 14։03-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր ուղի գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան հայտնվել է ջրատարում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Կապանում ավտոմեքենա է գլորվել. կան տուժածներ ու զոհ
Պարզվել է, որ Վեդի-Նոր ուղի ավտոճանապարհի 9-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Շ․, ծնված 2008 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրանցքում:
«Փրկարարները քարշակման միջոցով կողաշրջել են ավտոմեքենան, դուրս բերել վարորդի և ուղևորներից մեկի (Վ․ Ս․, ծնված 2010 թ.) դիերը, ամբարձիչի միջոցով ջրանցքից դուրս բերել ավտոմեքենան և մյուս ուղևորի (Է․ Ղ․, ծնված 2008 թ.) դին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իսկ դիերը մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։