ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, ԻԻՀ ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակության հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Վահան Քերոսյանն ընդունել է Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակությանը
© Photo : ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«Կողմերն անդրադարձել են լոգիստիկ հարցերի, և պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել դյուրացնելու բեռնափոխադրումների ընթացակարգերը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Երկուստեք կարևորվել է տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։
Քննարկվել են Պարսից ծոց-Սև ծով միջազգային բեռնափոխադրումների հետ կապված հարցեր:
Առանձին անդրադարձ է կատարվել նաև «Expo 2023 Իրանի ազատ գոտիներ» ցուցահանդեսին։
Ավելի վաղ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի միջև ծագող խնդիրների արագ և արդյունավետ լուծմանը միտված մեխանիզմներն էր քննարկել Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակության հետ։
Վահան Քերոսյանն ընդունել է Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակությանը
© Photo : ՀՀ էկոնոմիկայի նախարարություն