Պայթյուն Ռումինիայի ավտոլցակայանում. տուժել է 57 մարդ, կա 1 զոհ

Ավելի վաղ Ռումինիայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ մեկ մարդ մահացել է, 46-ը՝ վիրավորվել, նրանցից մի քանիսը կտեղափոխվեն Իտալիա և Բելգիա։
Sputnik
Բուխարեստից 13 կմ հեռավորության վրա գտնվող Կրևեդիա քաղաքի ավտոլցակայանում չորս պայթյուն է տեղի ունեցել, տուժել է 58 մարդ, որոնցից մեկը մահացել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռումինիայի արտակարգ իրավիճակների գլխավոր տեսչությանը։
Տուժել է ՆԳՆ 43 աշխատակից, որոնցից 39-ը՝ հրշեջ, երկուսը՝ ոստիկան, ևս երկուսը՝ ժանդարմ։
Պայթյուն Իրանի նավթամշակման գործարանում. 2 մարդ մահացել է, ևս 5-ը` տուժել
Տարբեր բուժհաստատություններ է հոսպիտալացվել 54 մարդ։
Առաջին պայթյունը տեղի է ունեցել Կրևեդիայի ավտոլցակայանում շաբաթ երեկոյան։ Երթևեկությունը դադարեցվել է։ Չնայած հրշեջների ջանքերին՝ կրակը տարածվել է գազաբալոնների վրա, ևս մի քանի պայթյուն է տեղի ունեցել։ Փրկարարները 700 մետր շառավղով վտանգավոր գոտուց տարհանել են ավելի քան երեք հազար մարդ։
Ստեղծվել է հակաճգնաժամային կենտրոն, ներգրավվել են շրջակա միջավայրի նախարարության փորձագետներ, որոնց հանձնարարված է հետևել օդի որակին։