ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Կրասնոդարցի զբոսաշրջիկը մահացել է Էլբրուս բարձրանալիս։ Նա 5000 մետր բարձրությունից ընկել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ տղամարդը ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Նա եղել է 14 հոգանոց խմբի մեջ։
Փրկարարները հանգուցյալի դին տարհանել են կոմերցիոն ուղղաթիռով և հանձնել քննչական մարմիններին։
Դեպքի պատճառներն ու հանգամանքները պարզվում են։
Գործակալության տվյալներով՝ աշխատանքներին ներգրավվել են ՌԴ ԱԻՆ 24 փրկարարներ, 3 միավոր տեխնիկա, ինչպես նաև կոմերցիոն ուղղաթիռ։
Խմբի մնացած անդամները չեն տուժել և բարեհաջող իջել են Էլբրուսից։