ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Հովհաննեսի Ակինյանը։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում
«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, նախորդ անգամ ՊՆ զորամասերից մեկում զինծառայողների մահ էր գրանցվել օգոստոսի 10-ին և 11–ին։ Երկու դեպքում էլ զինծառայողներն ինքնասպանություն էին գործել։
Ըստ ԶԼՄ–ների` մահացած զինծառայողները նույն զորամասից էին, ծառայում էին Արարատում։