Ֆինլանդիայում ճապոնուհին հաղթել է երևակայական կիթառ նվագելու մրցույթում

Երևակայական կիթառ նվագելու աշխարհի առաջին առաջնությունն անցկացվել է 1996 թվականին՝ որպես Oulu Music Video Festival ֆորումի ժամանցային ծրագրի մի մաս։
Sputnik
Ճապոնիայի ներկայացուցիչ Նանամի Seven Seas Նագուրան դարձել է ֆիննական Օուլու քաղաքում անցկացված երևակայական կիթառ նվագելու մրցույթի չեմպիոն, հայտնում են միջոցառման կազմակերպիչները։
«Նա երրորդ անգամ է հաղթել աշխարհի առաջնությունում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆինլանդիայի ներկայացուցիչ Աապո The Angus Ռաուտիոն Օուլուից (35,2 միավոր)։ Այս մրցույթի կրկնակի չեմպիոն, ռուս Կիրիլ Guitarantula Բլումենկրացը, որը հանդես է գալիս Ֆրանսիայի դրոշի ներքո, գրավել է երրորդ հորիզոնականը (35,1 միավոր)։