Էջմիածին քաղաքի սկզբնամասում «Toyota Camry»-ն բախվել է բետոնե արգելապատնեշին. կա զոհ

Էջմիածին քաղաքի սկզբնամասում «Toyota Camry»-ն բախվել է բետոնե արգելապատնեշին. կա զոհ
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 26-ին, ժամը 21:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Գրիգոր Լուսավորչի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը․ կա տուժած։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Էջմիածին քաղաքի սկզբնամասում «Toyota Camry»-ն բախվել է բետոնե արգելապատնեշին. կա զոհ
Պարզվել է, որ Էջմիածին քաղաքի սկզբնամասում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Գ․, ծնված 2000 թ.) բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել Մ․ Գ․-ին, շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը: