Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ

Կրակոցները տևել են 10 րոպե։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ–ն դարձյալ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 27-ին՝ ժամը 19:20-19:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև օգոստոսի 23–ին և 21–ին: