Պատահար Աշոցքում. տղամարդու վերնազգեստը փաթաթվել է խոտհնձիչին, տրակտորը նրան քաշել-տարել է

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Երեկ` օգոստոսի 25-ին` ժամը 11.20-ի սահմաններում, Աշոցքում դժբախտ պատահար է տեղի ունեցել դաշտում աշխատանքներ կատարելու ժամանակ։ Տեղեկությունը հյատնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես նշվում է, որ Աշոցքի տարածքում` «Ղուզեյ» կոչվող դաշտում, 63-ամյա Գևորգ Մարտիրոսյանի «ՄՏԶ-80» մակնիշի տրակտորի հետնամասում ամրացված խոտհնձիչի վրա աշխատանքներ կատարելու ընթացքում, տրակտորը կանգնած դիրքից առաջացել է մոտ 30 մետր:
Դժբախտ պատահար Շիրակի Հովիտ գյուղում. 30-ամյա տրակտորիստը մահացել է
Այդ ընթացքում տղամարդու վերնազգեստը փաթաթվել է խոտհնձիչին, տրակտորը նրան քաշել-տարել է, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից նա տեղում մահացել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: