ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Մահացել է ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի աշխատակազմի նախկին ղեկավար, սոցիալ-տնտեսական և ինտելեկտուալ ծրագրերի հիմնադրամի նախագահ Սերգեյ Ֆիլատովը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նրա դստերը՝ Մարիային։
«Այո...Մենք այժմ զբաղված ենք տեղեկանքի ստացմամբ, հավանաբար վերջին հրաժեշտը օգոստոսի 29–ին կլինի` ժամը 10–12–ը, Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի դահլիճում», - նշել է Մարիան:
Սերգեյ Ֆիլատովը ծնվել է 1936 թվականի հուլիսի 10-ին Մոսկվայում։ 1993 թվականից երեք տարի ղեկավարել է ՌԴ նախագահի աշխատակազմը։ 1996-ին նա թողել է պետական ծառայությունը՝ նշանակվելով երկրորդ ժամկետով ընտրության մասնակցող Ելցինի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ:
Արդեն հաջորդ տարի նա ղեկավարում էր սոցիալ-տնտեսական և մտավոր ծրագրերի հիմնադրամը: