Հայաստանցի երկու ըմբիշ ոսկե մեդալակիր են դարձել դպրոցականների համաշխարհային խաղերի ժամանակ

57 կգ քաշային Ջանես Նազարյանն իր հերթին նվաճել է բրոնզե մեդալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներ 44 կգ քաշային Մարատ Աճեմյանը և 62 կգ Արամ Սարգսյանը Բրազիլիայում ընթացող դպրոցականների (Մ15) համաշխարհային խաղերի ժամանակ անցկացրել են 4-ական գոտեմարտ և դարձել ոսկե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Ինչպես հայտնում են ֆեդերացիայից, 57 կգ քաշային Ջանես Նազարյանը նվաճել է բրոնզե մեդալ։
«Մեր հավաքականից միայն նրանք են մասնակցել խաղերին։ Ինչպես նաև անցկացվել է թիմային ձևաչափի պայքար, որտեղ մեր ըմբիշներն ընդգրկված են եղել «Եվրոպա» թիմում։ Այստեղ նրանք տարել են 2-ական հաղթանակ, իսկ նրանց թիմը դարձել է չեմպիոն՝ հաղթելով մյուս մայրցամաքների թիմերին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք որ այս օրերին Բրազիլիայում ընթանում են դպրոցականների (Մ15) համաշխարհային խաղերը, որին մասնակցում են 40-ից ավելի երկրներից ժամանած մարզիկներ և մեդալների համար պայքարում են 18 մարզաձևում։
Ըմբիշ Վիգեն Նազարյանը աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ