Ռուսաստանում ճարտարապետական նոր ոճ կստեղծեն

Մոսկվա
Փորձնական նախագիծը նախատեսվում է իրականացնել նոր մարզերի քաղաքներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանում ճարտարապետական նոր ոճի մշակում են սկսել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի ճարտարապետների միության նախագահության անդամ Ալեքսեյ Կոմովը։
Մասնագետը նշել է, որ ժամանակը ռուսաստանցի ճարտարապետների առաջ կարևոր հարց է դնում ռուսական ճարտարապետության ապագայի հանդեպ պատասխանատվության վերաբերյալ, առանց որի չի կարող լինել Ռուսաստանը։
«Ռուսական նոր ճարտարապետությունն այստեղ և այսօր կարիք ունի տոտալ դրսևորման և ցուցադրության։ Մենք սկսել ենք ճարտարապետական դոկտրինի մշակում, որը կհամադրի ավանդույթների խորությունն ու ժամանակակից ճարտարապետական տեխնոլոգիաները», – ասել է Կոմովը։
Նրա խոսքով` փորձնական նախագծերն ու արդյունքները նախատեսվում է իրականացնել նոր մարզերի քաղաքներում։
«Անհրաժեշտ է ցույց տալ Ռուսաստանի և նոր տարածքների ճարտարապետական լուծումների սերտ կապն ու ժառանգորդականությունը։ Ռուսաստանի ճարտարապետության պատմության մեջ բազմաթիվ օրինակներ կան նրա, թե ինչպես էին ճարտարապետները ստեղծում Ռուսաստանի նոր վիզուալ լեզուն, որը բացառապես կարևոր է երկրի և հասարակության ինքնաներկայացման համար», – ասել է Կոմովը։