Նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Դանիել Դանիելյան
Հավելենք, որ Դանիելյանը նշանակվել է ԿԳՄՍՆ նախկին տեղակալ Արա Խզմալյանի փոխարեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2023 թվականի օգոստոսի 24-ից Դանիել Դանիելյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, խմբավար է:
Մասնագիտական գործունեությունը սկսել է Երևանում 1995 թ.՝ որպես խմբավար Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբում: 2000-2019 թթ. հանդիսացել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի օպերետայի թատրոն մեներգիչ:
Տարբեր տարիների ղեկավարել է Ռոնի դեպարտամենտի երգչախմբերը: Նախաձեռնել և համակարգել է բազմաթիվ մշակութային ծրագրեր, հանդիսանում է «Մասնագիտացված գեղարվեստական կրթություն» ծրագրի հեղինակ:
Աշխատել է Լիոնի մետրոպոլիա Վոլքս-ան-Վելին 69 արվեստների դպրոցում: Մանկավարժական գործունեություն է ծավալել նաև Գիվորս 69 կոնսերվատորիայում:
2020 թվականից Դեսինես-Շարպիե Լիոնի մետրոպոլիայում աշխատել է որպես քաղաքապետի տեղակալ. համակագրել է հանրության հետ կապերի, երիտասարդական, սոցիալական և մանկական ժամանցի կենտրոնների հետ աշխատանքները:
ԿԳՄՍՆ–ն բուհերին առաջարկում է խոշորացման հայեցակարգեր ներկայացնել
Եղել է Լիոնի մետրոպոլիայի և Ռոնի դեպարտամենտի տարածքային առաքելության նախագահ, քաղաքապետերի տարածքային համաժողովի Ռոն դեպարտամենտի տարածքային զբաղվածության հանձնաժողովի նախագահ:
2014-2020 թթ. ղեկավարել է Գիվորս Լիոն մետրոպոլիայի Հանրային ժողովրդական համալսարանը:
2016-2020 թթ. հանդիսացել է Դեսինե-Շարպիե քաղաքի Dolto-Montaberlet սոցիալական կենտրոնների փոխնախագահ:
2014 թվականից Լիոնի Գիվորս, Ջոնս, Գենաս Դեսինես-Շարպիե քաղաքների տնօրենների խորհրդի և գրասենյակի կառավարիչն է:
Հավելենք, որ Դանիելյանը նշանակվել է ԿԳՄՍՆ նախկին տեղակալ Արա Խզմալյանի փոխարեն:
Հուլիսի 18-ին Խզմալյանն ընտրվել է Մատենադարանի տնօրենև ազատվել փոխնախարարի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2019 թվականի հունիսի 4-ից: