Նիգերի ԱԳՆ-ն Ֆրանսիայի դեսպանին խնդրել է 48 ժամվա ընթացքում լքել երկիրը

Արխիվային լուսանկար
Նշվում է, որ որոշումն ընդունվել է այդ թվում Ֆրանսիայի իշխանությունների գործողությունների պատճառով, որոնք հակասում են Նիգերի շահերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Նիգերի ԱԳՆ-ն որոշում է կայացրել երկրում Ֆրանսիայի դեսպանին զրկել հավաստագրումից և խնդրել նրան 48 ժամվա ընթացքում լքել Նիգերը, ասվում է նախարարության հայտարարության մեջ:
«Նիգերի իրավասու իշխանությունները որոշում են կայացրել իրենց ագրեմանից զրկել պարոն Սիլվեն Իթթեին և խնդրել նրան 48 ժամվա ընթացքում լքել Նիգերի տարածքը»,-ասվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Նշվում է, որ որոշումն ընդունվել է նաև Ֆրանսիայի իշխանությունների գործողությունների պատճառով, որոնք հակասում են Նիգերի շահերին: