Երևան–Կապան–Երևան չվերթն այսօր չի կայացել վատ եղանակային պայմանների պատճառով. Քաղավիացիա

Երևանից դեպի Սյունիքի մարզ կանոնավոր չվերթերի մեկնարկը տրվել է օգոստոսի 21-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Երևան–Կապան–Երևան չվերթն օգոստոսի 25-ին չի կայացել։Պատճառը վատ եղանակային պայմաններն են եղել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Երևան–Կապան թռիչքի տոմսերն արդեն վաճառքում են
Ինքնաթիռը պետք է Երևանից առավոտյան թռչեր դեպի Կապան, վերադառնար 2 ժամ անց։ ՔԱԿ–ից նշեցին, որ այսօր չվերթը չի իրականացվի նաև այլ ժամի։
Հիշեցնենք` ՀՀ մայրաքաղաքից դեպի Սյունիքի մարզ կանոնավոր չվերթերի մեկնարկը տրվել է օգոստոսի 21-ից։ Չվերթերն իրականացվում են L-410–UVP E20 տիպի 17–տեղանոց ինքնաթիռով։
Կանոնավոր թռիչքներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ` երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Երևանից թռիչքն առավոտյան 8։00-ին է, Կապանից` 10։00-ին։ Մի ուղղությամբ տոմսի արժեքը` սկսած 20.000 ՀՀ դրամից։