ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 650 000 մարդ

Արխիվային լուսանկար
ԱՄՆ նախագահն ավելի վաղ ասել էր, որ վարչակազմը քայլեր է ձեռնարկում եղանակային անբարնպաստ պայմաններին պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ի հյուսիսում գտնվող Մեծ լճերի շրջանում ավելի քան 650 հազար մարդ առանց Էլեկտրականության է մնացել վատ եղանակի պատճառով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով PowerOutage.us մոնիտորինգային ծառայությանը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ամերիկացիները զգում են կլիմայի փոփոխության պատճառով եղանակային պայմանների կործանարար ազդեցությունը: Նրա խոսքով ՝ վարչակազմը քայլեր է ձեռնարկում վատ եղանակին, մասնավորապես փոթորիկներին դիմակայելու համար:
Երևանի ժամանակով ժամը 16:33-ի դրությամբ, մոնիտորինգի ծառայության տվյալներով, Միացյալ Նահանգների հյուսիսային տարածքների, ինչպես նաև Կանադայի մի մասի ավելի քան 650 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության:
Մասնավորապես, Միչիգանում մոտ 440.000 ամերիկացի զրկված է էլեկտրաէներգիայից, իսկ Օհայոյում՝ 211.000 քաղաքացի:
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջին երկու օրվա ընթացքում Միչիգանի հարավ-արևելքում փոթորիկներ են մոլեգնել։ Հաղորդվում է նաև, որ մեկ մարդ զոհվել է, ևս մի քանիսը վիրավորվել են Միչիգանի հարավում տեղի ունեցած տորնադոյի հետևանքով։