Սյունիքում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը սելավի տակ է մնացել

Սելավից վնասված Խոտ–Որոտան ճանապարհը Սյունիքում
Սա արդեն երրորդ փլուզումն է ճանապարհին, որի վերակառուցման ու շահագործման անհրաժեշտությունն առաջացել է Գորիս-Կապան ճանապարհահատվածի վերահսկողությունն Ադրբեջանին հանձնելուց հետո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Դավիթ Գալստյան. Սյունիքի մարզում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը հուլիսի վերջին սելավի տակ է մնացել: Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է դեպքի վայրում։
Սելավից վնասված Խոտ–Որոտան ճանապարհը Սյունիքում
Պարզվել է, որ հորդառատ անձրևներից հետո փլուզում է գրանցվել. ժայռաքարը փլվել է ճանապարհի վրա, ինչի հետևանքով ճանապարհի որոշ հատվածներ տուժել են: Մի հատվածը պարզապես ջրի հետ հոսել, գնացել է, մյուսները՝ արգելափակվել։
Փլուզումը տեղի է ունեցել գիշերը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։
Սելավից վնասված Խոտ–Որոտան ճանապարհը Սյունիքում
Արդյունքում Որոտան գյուղի, ինչպես նաև Բարձրավանի և Շուռնուխի բնակիչները երկու շաբաթվա ընթացքում ստիպված են եղել շրջանցիկ ճանապարհներն օգտագործել Գորիս հասնելու համար:
Շինարարները ստիպված են եղել տուժած հատվածներից մեկում ժայռը կտրել (ճանապարհը նախկին մակարդակից իջել է) և այդտեղ հողաթումբ պատրաստել։ Մնացած հատվածները մասամբ մաքրվել են քարերից և հողից։
Սելավից վնասված Խոտ–Որոտան ճանապարհը Սյունիքում
Ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է, սակայն նոր փլուզումների վտանգ կա։
Հիշեցնենք, որ Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման անհրաժեշտություն առաջացել էր Ադրբեջանի ներկայացուցիչների` Գորիս-Կապան մայրուղին փակելուց հետո: Այս ճանապարհը դարձել է Որոտան գյուղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։
Սելավից վնասված Խոտ–Որոտան ճանապարհը Սյունիքում
Դրա հետ մեկտեղ Խոտ-Որոտան ճանապարհին երկու անգամ փլուզում է գրանցվել, որից հետո շինարարությունը մի քանի ամսով դադարեցվել է։ Մանրամասներին և լուսանկարներին կարող եք ծանոթանալ՝ կարդալով մեր նախորդ նյութը:
Սելավից վնասված Խոտ–Որոտան ճանապարհը Սյունիքում