Մոսկվայի դատարանը տուգանել է TikTok-ին ԼԳԲՏ հարաբերություններ ցուցադրելու համար

Ըստ օրենքի` որպես պատիժ իրավաբանական անձանց գործունեությունը կարող է և կասեցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Մոսկվայի դատարանը տուգանել է TikTok-ին 2 միլիոն ռուբլով՝ ոչ ավանդական սեռական հարաբերություններ ցուցադրող չորս տեսանյութ հրապարակելու համար։ Այս մասին դատարանի դահլիճից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
«TikTok-ին մեղավոր ճանաչել Ռուսաստանի Դաշնության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 13.41-րդ հոդվածի 2-րդ մասով և այս կազմակերպության նկատմամբ տուգանք սահմանել 2 միլիոն ռուբլու չափով»,- իր որոշումը կարդաց դատավոր Թիմուր Վախրամեևը։
Նշենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի «Անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերություններ և (կամ) նախասիրություններ ցուցադրող տեղեկատվության տարածումը կամ անչափահասների մոտ սեռը փոխելու ցանկություն առաջացնելը» հոդվածնօրենսգրքում հայտնվել է նախորդ տարվա վերջին:
Դա ենթադրում է պատիժ մինչև 4 միլիոն ռուբլի տուգանքի տեսքով, անգամ իրավաբանական անձանց գործունեությունը կարող է կասեցվել։