Ծաղկաձորում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից առաջ ընթանում է Փաշինյան–Միշուստին երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Նշենք, որ հանդիպումը մոտ 40 րոպե կտևի։
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից առաջ Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներն իրար ձեռք են սեղմել, ապա լուսանկարվել։
Միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության ներքո, Ծաղկաձոր քաղաքում։
Այն 36-րդն է անընդմեջ միության գործունեության սկզբից ի վեր, իսկ այս տարի սա կառավարությունների ղեկավարների երրորդ հանդիպումն է։