Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա աղջկա դի. նա Վրաստանի քաղաքացի է

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանության հասցնելու հատկանիշով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Այսօր Երևանի Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Այսօր՝ օգոստոսի 24-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա»,–գրում է կայքը։
Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են աղջկա դի։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
25-ամյա տղան նետվել է Արմավիրի մարզի «Կարմիր կամրջից». նա հեռախոսում գրություն է թողել
Կայքի տեղեկություններով` մահացածը Վրաստանի քաղաքացի 22-ամյա Մանուշակ Ն․-ն էր։