ԲՐԻԿՍ-ը ՀԱՀ-ում ընթացող գագաթնաժողովի արդյունքներով կհամալրվի նոր մասնակիցներով. ԶԼՄ

Նոր մասնակից երկրները բաշխվել են աշխարհագրական սկզբունքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Արգենտինան, Իրանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն ԲՐԻԿՍ-ի նոր մասնակիցներ կդառնան, հայտնում է UOL բրազիլական լրատվական պորտալը՝ հղում անելով գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի նախագծին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հարթակի տվյալներով՝ աշխարհագրական հավասարակշռությունը պահպանելու համար ցուցակում կարող է ներառվել ևս մեկ աֆրիկյան երկիր։
Ավելի վաղ ՀԱՀ արտգործնախարար Նալեդի Պանդորը հայտարարել էր, որ ԲՐԻԿՍ-ը համաձայնության է եկել ընդլայնման հարցի շուրջ և փաստաթուղթ է ընդունել, որում շարադրված են դրա սկզբունքները:
ԲՐԻԿՍ-ը գլոբալ ասպարեզում հաստատվել է որպես հեղինակավոր կառույց. Պուտին
Դրանից առաջ էլ Չինաստանի ժողովրդական համալսարանի «Չունյան» ֆինանսների ինստիտուտի ավագ գիտաշխատող Չժոու Ռոնը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Յոհանեսբուրգի գագաթնաժողովից հետո ԲՐԻԿՍ-ի ընդլայնումն անխուսափելի կդառնա, կազմակերպության շրջանակներում համագործակցության ոլորտները նույնպես կավելանան:
ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովն անցկացվում է Յոհանեսբուրգում օգոստոսի 22-24-ը, դրան ներկա են Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և ՀԱՀ-ի ղեկավարները, Ռուսաստանը ներկայացնում է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովին մասնակցում է տեսակոնֆերանսի ռեժիմով:
ԲՐԻԿՍ-ը հզորանում է, բայց չի շտապում ասել` «էստի համեցեք»
ԲՐԻԿՍ-ը միավորում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը, սակայն վերջին ժամանակներս տնտեսական բլոկին միանալու ցանկություն է հայտնել արդեն 23 պետություն, այդ թվում՝ Արգենտինան, Իրանը, Ալժիրը, Թունիսը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը: