ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Ամերիկահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը և աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը երկրորդ անգամ ծնողներ են դարձել, ծնվել է նրանց դուստրը։ Տեղեկությունն ինստագրամի իր էջում հայտնել է Օհանյանը և ընտանեկան լուսանկար հրապարակել։
«Բարի գալուստ, Ադիրա Ռիվեր Օհանյան։ Ուրախ եմ տեղեկացնել, որ մեր տունը միավորվել է սիրով. երջանիկ և առողջ նորածին աղջիկ և երջանիկ ու առողջ մայրիկ: Երախտագիտության զգացում ունեմ։ Սերենա Ուիլյա՛մս, դու հիմա ինձ տվեցիր ևս մեկ անզուգական նվեր»,–գրել է Օհանյանը։
Նա շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին հոգատար վերաբերմունքի համար։ Օհանյանին տպավորել է նաև ավագ դստեր` Օլիմպիայի արձագանքն իր քրոջ լույս աշխարհ գալուն։
«Ես երբեք չեմ մոռանա այն պահը, երբ ծանոթացրի Օլիմպիային իր փոքրիկ քրոջ հետ։ Ձեր խաղաղությունը գետի նման կլինի, ձեր բարեկեցությունը՝ ծովի ալիքների»,–գրել է նա։
Հիշեցնենք` զույգը ծանոթացել է 2015 թվականին։ 2017 թվականի աշնանը ծնվել է նրանց դստերը` Օլիմպիան։ Երեխայի ծնվելուց երկու ամիս անց Սերենան և Ալեքսիսն ամուսնացել են։