Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում ուժգին փոթարիկ է տեղի ունեցել, որի հետևանքով քամին քշել է մարդկանց, տապալել մետաղական կառույցներ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սաուդյան Արաբիայի ազգային օդերևութաբանական կենտրոնի ներկայացուցիչ Հուսեյն ալ-Քահթանին X-ում (նախկինում՝ Twitter) գրել է, որ քամու արագությունը գերազանցել է 80 կմ/ժ-ն։
Տեղական ԶԼՄ-ների տարածած տեսանյութերում երևում է, թե ինչպես է քամին քշում քաղաքացիներին և օտարերկրյա ուխտավորներին:
Փոթորկի հետևանքով պոկվում են գովազդային վահանակներ, մետաղական կոնստրուկցիաներ։ Քամին քշում է նաև աղբամանները։
Վատ եղանակի ֆոնին Մեքքայի իշխանությունները սոցիալական ցանցերում հայտարարել են դպրոցներում, քոլեջներում և համալսարաններում դասերը հեռավար ձևաչափով անցկացնելու մասին։