ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը կոչ է արել Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը։ Այս մասին նա հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցի ընթացքում։ Այս մասին X-ի (նախկին՝ թվիթերյան) իր էջում գրել է Ժան Ասելբորնը։
Նա գրել է, որ գործընկերոջ հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակը։
«Լյուքսեմբուրգը կոչ է անում Ադրբեջանին երաշխավորել անվտանգությունը և մարդկանց տեղաշարժի ազատությունը Լաչինի միջանցքով»,– գրել է նա։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։