Երևանի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ՀՀ-ի և Ֆրանսիայի 21-ամյա քաղաքացու դի

Արխիվային լուսանկար
Քաղաքացին եղել է հյուրանոց շոգեբաղնիքում, դեպքի առնչությամբ սպանություն հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Երևանի Սեբաստիա փողոցում գործող հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-y:
Ոստիկանությունում ահազանգը ստացվել է օգոստոսի 23-ին ժամը 00։40-ի սահմաններում։
«Ոստիկաններն ու քննիչները շոգեբաղնիքում հայտնաբերել են Հայաստանի և Ֆրանսիայի հանրապետությունների քաղաքացի 21-ամյա Վաչիկ Վ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,– գրում է կայքը։
Նշվում է, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ էր, և շոգեբաղնիքում նա եղել է իր ընկերների հետ։ Ըստ տեղեկությունների` երիտասարդի ինքնազգացողությունը վատացել է, ու մինչ շտապօգնության բժիշկների ժամանումը նա մահացել է։
Սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։