Երեկոյան ժամերին քամին կուժգնանա. եղանակի տեսություն

Լոռի. Արխիվային լուսանկար
Շոգի պատճառով բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 23-25-ին կեսօրից հետո, 26-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին արևմտյան է, 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-25-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում օգոստոսի 23-ին, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 24-25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 23-ին, 26-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ, 24-25-ին՝ 17-20մ/վրկ արագությամբ։
Մայրաքաղաքում օգոստոսի 23–ի գիշերը եղել է 21-23 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +34...+35։
Օգոստոսի 23-27-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։