Ադրբեջանի ԶՈւ–ն հրաձգային զենքերից կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ

Կրակոցները տևել են շուրջ մեկ ժամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Ադրբեջանի ԶՈւ–ն գիշերը կրակել է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 23-ին՝ ժամը 01:05-02:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
Այլ մանրամասներ ՀՀ պաշտպամանական գերատեսչությունը չի նշում։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև 2 օր առաջ` օգոստոսի 21–ին: