1943 թվականի օգոստոսի 23-ին խորհրդային զորքերը հաղթեցին Կուրսկի ճակատամարտում և ազատագրեցին Խարկովը նացիստական զավթիչներից։
Այս պահը բեկումնային դարձավ Հայրենական մեծ պատերազմի պատմության մեջ։
Նախաձեռնությունը վերջնականապես խորհրդային բանակի կողմն անցավ, իսկ մարտերում հյուծված գերմանական դիվիզիաները սկսեցին նահանջել։
Երկու ամիս տևած հսկայական ճակատամարտին երկու կողմից մասնակցել է ավելի քան 4 միլիոն մարդ, ներգրավվել է ավելի քան 13 հազար տանկ և ինքնագնաց հրանոթ։
Հուլիսի 12-ին Պրոխորովյան դաշտում տեղի ունեցավ պատերազմի պատմության ընթացքում խոշորագույն տանկային ճակատամարտը
Օգոստոսի 5-ին ազատագրվեցին Օրյոլն ու Բելգորոդը, նույն երեկոյան Մոսկվայում տեղի ունեցավ առաջին հրավառությունը։
Կուրսկի ճակատամարտն ավարտվեց 1943 թվականի օգոստոսի 23-ին, երբ ազատագրվեց Խարկովը։