Թուրքիան «գաղտնի բանակցություններ» չի վարում հացահատիկային գործարքի շուրջ. ԶԼՄ

Հացահատիկ
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի նախագահը` Անկարան աշխատում է «սևծովյան նախաձեռնության» վերսկսման ուղղությամբ` հաշվի առնելով բոլոր կողմերի ակնկալիքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Թուրքիան գաղտնի բանակցություններ չի վարում հացահատիկային գործարքի վերաբերյալ, ինչպես գրում են արևմտյան ԶԼՄ–ները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը` մեկնաբանելով մի շարք արևմտյան ԶԼՄ–ների հաղորդումներն այն մասին, որ Անկարան իբր բանակցում է հացահատիկային գործարքի այլընտրանքային երթուղիների վերաբերյալ։
«Թուրքիայի նախագահը երեկ ժողովրդին դիմելիս, հայտարարեց, որ Անկարան աշխատում է հացահատիկային գործարքի վերականգնման ուղղությամբ` հաշվի առնելով բոլոր կողմերի սպասումները։ Մեր նախաձեռնությունները, մեր նպատակները բավական բաց են և պարզ` խոչընդոտել պարենային անվտանգության սպառնալիքին կարիքավոր երկրներում։ Այլ նպատակներ թուրքական կողմը չունի։ Բաց, անկեղծ երկխոսություն է ընթանում բոլոր կողմերի հետ, որոնք տեղյակ են մեր նպատակների մասին։ Բոլոր այդ հրապարակումները միտված են Թուրքիայի ջանքերը «փոշիացնելուն»», – հայտնել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ հացահատիկի գործարքի գործողությունը դադարեցվել է հուլիսի 18-ից։ ՌԴ-ն ծանուցել Է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին` այն երկարաձգելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի նկատմամբ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին:
Պուտինը բազմիցս նշել է, որ ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանվել է Արևմուտքի երկրներ, իսկ գործարքի գլխավոր նպատակն էր` մատակարարել հացահատիկը կարիքավոր երկրներին, այդ թվում՝ աֆրիկյան, որն այդպես էլ չիրականացավ։