Սպիտակ վագր, զեբր ու ոչ միայն. Երևանի կենդանաբանական այգին համալրվել է 10 նոր կենդանիով

Կենդանիներին այգուն նվիրաբերել է գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Sputnik
Երևանի կենդանաբանական այգին համալրվել է 10 նոր կենդանիով: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Այգի է բերվել 2 զեբր, 2 եվրոպական եղնիկ, մեկ սպիտակ վագր, մեկ արջ, հյուսիսաֆրիկյան տեսակի 4 մորուքավոր, բաշավոր ոչխար։
«Զեբրերը բերվել են Հարավային Աֆրիկայից։ Այժմ ապրում և ցուցադրվում են եվրոպական եղնիկների հետ նույն ազատավանդակում։ Կենդանիների մի մասն ապրում են կարանտինային գոտում և չեն ցուցադրվում»,–նշվում է հաղորդագրության մեջ։
Կենդանաբանական այգում այսօր կա 150 տեսակի ավելի քան 900 կենդանի։ Առաջիկայում սպասվում են նոր համալրումներ։
Հավելենք, որ կենդանիներին այգուն նվիրաբերել է գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։