Ռոման Կոստոմարովը ոտքի թաթի անդամահատումից հետո առաջին անգամ դուրս է եկել սահադաշտ

Հանդիսատեսը մարզիկին դիմավորել է բուռն ծափահարություններով։
Sputnik
Գեղասահքի 2006 թվականի օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովը ծանր հիվանդությունից ու անդամահատությունից հետո առաջին անգամ դուրս է եկել սառույցի վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Մարզիկը սառույց է դուրս եկել կնոջ՝ Օքսանա Դոմնինայի մասնակցությամբ համարի վերջում Սոչիում Իլյա Ավերբուխի «Սիրո նամակներ» շոուի ժամանակ:
Համարի վերջում նրանք գրկախառնվել են և միասին հեռացել սահադաշտից հանդիսատեսի ծափահարությունների ներքո:
Հիշեցնենք` մարզիկը 2023 թ. հունվարի 10-ի գիշերը հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում։ Փետրվարին հայտնի դարձավ, որ նրա մոտ սեպսիս է առաջացել, ինչի հետևանքով բժիշկները անդամահատել են ոտքի մի մասը և ձեռքերի մի քանի մատները: