Պետական դրոշի օրվան նվիրված տոնական միջոցառումներն անցկացվում են Ռուսաստանի բոլոր շրջաններում։
Մոսկվայի Հաղթանակի թանգարանի մոտ բացվել է ռուսական ամենամեծ եռագույնը: 1000 քառակուսի մետր մակերեսով ռուսական դրոշը, որը գրանցված է երկրի «Ռեկորդների ու ձեռքբերումների գրքում», տեղակայել են Հաղթանակի թանգարանի պատերի մոտ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ընդհանուր առմամբ, Մոսկվան զարդարել են ավելի քան 2,5 հազար դրոշակակիրներ:
Պետական դրոշի օրը նշվել է նաև Պետրոպավլովսկ-Կամչատսկի կենտրոնական հրապարակում՝ «Ռազմական փառքի քաղաք» կոթողի մոտ։ Ռուսաստանի պետական դրոշը բարձրացնելու պատվավոր իրավունքը տրվել է 520-րդ առափնյա հրթիռային բրիգադի զինծառայողներին։
Մարիուպոլում բացվել է 100–մետրանոց եռագույնը, սա քաղաքում առաջին նման միջոցառումն է դրա ազատ արձակումից և Ռուսաստանի Դաշնություն մտնելուց հետո:
Ռուսաստանի դրոշը հանդիսավոր կերպով բարձրացվել է նաև Լուգանսկի կառավարության տան մոտ։ Արարողությունից առաջ երիտասարդական ակտիվիստները տոնի առթիվ քաղաքի կենտրոնում Ռուսաստանի դրոշի գույներով ժապավեններ են բաժանել։
Տոնը նշել են նաև Ռուսաստանի Արկտիկայի և Անտարկտիկայի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները: 24 բևեռախույզներ միջոցառման անցկացման վայր են բերվել Կա-32 ուղղաթիռով՝ «Հյուսիսային բևեռ» սառցակայուն հարթակից և «Ակադեմիկոս Տրեշնիկով» գիտարշավային նավից:
Միջազգային տիեզերակայանում գտնվող ռուս տիեզերագնացներ Սերգեյ Պրոկոպևը, Դմիտրի Պետելինը և Անդրեյ Ֆեդյաևը շնորհավորել են ռուսաստանցիներին պետական դրոշի օրվա կապակցությամբ: Ռուսական եռագույնն առաջին անգամ երկրամերձ ուղեծրում եղել է 2009 թվականին, որտեղ անցկացրել է մոտ 6 ամիս և տեղափոխվել Երկիր: Այժմ այն պահվում է Հերման Տիտովի թանգարանում։
Ռուսաստանի Դաշնության պետական դրոշի օրը նշվում է յուրաքանչյուր տարի օգոստոսի 22-ին: Այն սահմանվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի 1994 թվականի օգոստոսի 20-ի «Ռուսաստանի Դաշնության պետական դրոշի օրվա մասին» հրամանագրի հիման վրա։
Առաջին անգամ ռուսական սպիտակ-կապույտ-կարմիր դրոշը բարձրացվել է «Արծիվ» ռազմանավի վրա 1668 թվականին ցար Ալեքսեյ Միխայլովիչ Ռոմանովի օրոք։