Մահացել Է Տոտո Կուտունյոն

Տոտո Կուտունյո
Իտալացի աշխարհահրչակ կոմպոզիտորն ու երգիչը մահացել է այսօր ժամը 16:00-ի սահմաններում, Միլանի Սան Ռաֆայելե հիվանդանոցում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Մահացել Է Տոտո Կուտունյոն։ Իտալացի հայտնի կոմպոզիտորն ու երգիչը 80 տարեկան էր։
Նրա ամենահայտնի երգը «L'italiano»-ն է։
ԶԼՄ–ները գրում են, որ 11 տարի առաջ նրա մոտ հայտնաբերլ էին քաղցկեղ։ Երգիչը բարդ վիրահատության էր ենթարկվել և անցել քիմիաթերապիայի երկարատև կուրս։
Տոտո Կուտունյոն մահացել է այսօր ժամը 16:00-ի սահմաններում, Միլանի Սան Ռաֆայելե հիվանդանոցում:
Սալվադոր (այդպես է նրա իսկական անունը) Կուտունյոն ծնվել է 1943 թվականի հուլիսի 7-ին Ֆոզդինովո քաղաքում։ Դեռ մանկուց նա հետաքրքրում էր երաժշտությամբ։ Սկզբում շեփոր էր նվագում, հետո հարվածային գործիքների և ակորդեոն։
1975 թվականի նա ծանոթանում է ֆրանսիացի երգիչ Ջո Դասենի հետ։ Այս համագործակցության արդյունքում են ծնվում Ջո Դասենի ամենահայտնի Et si tu n՝éxistais pas, Salut և L`été Indien երգերը։
34 տարեկանում մահացել է երգիչ Ահարոն Քարթերը․ նախօրեին նա դիմել էր ռեփեր Քանյե Ուեսթին
Մյուս 3 տարիների ընթացքում Տոտոն Ջո Դասենի համար ևս 6 երգ է գրում, որոնց շարքում էր Le jardin du Luxembourg ստեղծագործությունը։
1980 թվականին երգիչը հաղթում է Սան-Ռեմո մրցույթում Solo noi երգով։
1983 թվականին Տոտո Կուտունյոն նորից մասնակցում է Սան-Ռեմո փառատոնին և ներկայացնում L’italiano երգը, որը դառնում է նրա այցեքարտը։